‘Պորտուգալիայի նախկին վարչապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով’

807

Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին: Այդ մասին հաղորդել է Dia՛rio de Noticias պարբերականը՝ հղում անելով գլխավոր դատախազի գրասենյակին:

Կառավարության նախկին ղեկավարը ձերբակալվել է նոյեմբերի 21-ին Լիսաբոնի օդանավակայանում՝ Փարիզից վերադառնալիս: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, Սոկրատեշն անցնում է հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն իրավախախտումների գործով: Հայտնի է, որ նրանից բացի՝ ձերբակալվել է ևս երեք հոգի:

Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Սոկրատեշը կառավարությունը ղեկավարել է 2005-2011 թթ.:

Հասարակության զգալի մասի կարծիքով՝ Սոկրատեշը պատասխանատու է պորտուգալական տնտեսության անբարեհաջող վիճակի համար, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանի կնոջ հոգեհանգիստը՝ վաղը ‘
Հաջորդ հոդվածը‘Անցնող շաբաթը. Կրկին հրդեհ, կրկին պայթող փուչիկներ’