‘Պորտուգալիայի վարչապետի հայտարարությունը՝ Ռոնալդուի գործի վերաբերյալ’

1080

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հանդես է եկել ի պաշտպանություն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ամերիկուհի Քեթրին Մայորգան դատի է տվել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին՝ հայտարարելով, որ Լաս Վեգասում 2009 թվականին ենթարկվել է սեռական ոտնձգության։ Հաղորդվում է, որ աղջիկը 2010 թվականին համաձայնության է եկել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ իր լռության դիմաց ստանալով 375 հազար դոլար։ Սակայն շաբաթներ առաջ կրկին հիշել է վաղեմի իրադարձությունը։

«Մարդիկ պետք է մի բան հասկանան, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Չի կարելի ինչ-որ մեկին մեղավոր համարել միայն նրա համար, որ կա մեղադրանք։ Ռոնալդուն անքննարկելի պրոֆեսիոնալ է, անհավանական մարզիկ, նա բարձրացնում է Պորտուգալիայի հեղինակությունը և վարկանիշը»,- Կոշտայի խոսքերը մեջբերում է AP-ն։

Նախորդ հոդվածը‘Ռամոսը՝ Լոպետեգիի հնարավոր հեռացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ալրաղացի Լյովիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով’