Պորտուգալիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը հարավային Ալգարվե շրջանում։ Շքեղ տունը գնահատվում է 10 միլիոն եվրո, հայտնում է Publico հրատարակությունը։
Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու շաբաթ առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի հոլդինգին, ըստ տեղեկությունների` փորձել է վաճառել առանձնատունը։ Բայց սրա մասին ոստիկանությունը հայտնել է պետական բանկին, և Պորտուգալիայի ԱԳՆ-ի պահանջով գույքի գրանցումը մարտի 25-ից սառեցվել է։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեցին Աբրամովիչի դեմ, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսին» հայտնվեց սահմանափակումների տակ։
Բացի դրանից, Բրիտանիայում սառեցված է նրա ակտիվների 7,3 միլիարդ դոլարը՝ նրա ողջ կարողության կեսից ավելին: Իսկ Ֆրանսիայում 120 միլիոն դոլար արժողության առանձնատունն են առգրավել։