‘Պորտուգալիայում ձերբակալվել է զենքի խոշոր վաճառականը’

1032

Աշխարհում զենքի ամենախոշոր վաճառականներից մեկը՝ բելգիացի Ժակ Մեսիեն, ձերբակալվել է Պորտուգալիայում, հաղորդել է բելգիական Le Soir թերթը:

Անցյալ տարի Մեսիեն դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման և 1,2 մլն եվրո տուգանքի՝ զենքի ապօրինի մատակարարման համար Լիբիա, Չադ, Պակիստան և Իրան:

Դատավճռից հետո Մեսիեն փախել էր և այս ամբողջ ընթացքում արդարադատությունից թաքնվում էր պորտուգալական փոքրիկ Էվորա քաղաքում:

Այս ուրբաթ նա կանգնելու է պորտուգալական դատարանի առջև: Բելգիան կպահանջի հանձնել զենքի վաճառականին:

Մեսիան հայտնի է նրանով, որ արդեն 80-ական թթ. զենք էր մատակարարում Իրանին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը փակել է մուտքը ԱՄՆ կոնգրեսի երկու դեմոկրատ անդամների առջև’
Հաջորդ հոդվածը‘Իսկ իրականում ով եւ ինչու էր վարկաբեկում հաղթանակի գեներալներին’