‘
Պորտուգալիայում տեղի է ունեցել Պեդրագան-Գրանդի շրջանում անտառային հրդեհի դեմ պայքարելիս զոհված հրշեջի հուղարկավորությունը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 17-ին սկսված հրդեհների զոհ է դարձել 64 մարդ, ևս 200-ը տուժել են կրակի տարերքից:
Հրդեհի դեմ պայքարում ընդգրկված են 1200 հրշեջներ և 400 միավոր տեխնիկա: Չորեքշաբթի հարևաններին Իսպանիայից օգնության են հասել 40 զինվորականներ, մի քանի հրշեջ ջոկատ և հատուկ կահավորված երկու ինքնաթիռ: Քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ծառայությունները տեղեկացրել են, որ հրշեջները վերահսկողության տակ են առել հրդեհի օջախների 95 %-ը:
Տեղական ոստիկանությունը ենթադրում է, որ հրդեհը կարող է բռնկված լինել ծառին կայծակի հարվածից: Մինչդեռ հրշեջ ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հրդեհը կարող է նաև արհեստական ծագում ունենալ:
Փոխանցում է euronews-ը:
‘