‘Պորտուգալիայում ոստիկանները հակակառավարական բողոքի ցույց են անում’

681

Մի քանի հազար պորտուգալացի ոստիկաններ երկրի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ աշխատավարձերի նվազման եւ աշխատատեղերի կրճատումների, տեղեկացնում է BBC-ն:

Ակցիայի մասնակիցներին հաջողվել է ճեղքել իրենց գործընկեր ոստիկանների կազմած շղթան եւ դուրս գալ խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ նրանք երգել են երկրի օրհներգը եւ հակակառավարական կարգախոսներ են վանկարկել:

Ցուցարարները նշում են, որ ոստիկանության բյուջեի կրճատումը երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է դնում, քանի որ ոստիկանների վարձատրության եւ նրանց քանակի  կրճատումը կնվազեցնի երկրի անվտանգությունն ապահովող ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը:

Մինչդեռ կառավարությունը նշում է, որ ոստիկանությունը չի կարող բացառություն լինել բյուջետային միջոցների կոշտ տնտեսման պայմաններում: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինծառայող է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գործիչ. Ճանապարհային ոստիկանությունը պետք է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատասխանատվությունը կիսի’