‘
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հաղորդել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ, 45-ամյա Պաուլու Բենտուն թողնում է իր պարտականությունները փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է վերոնշյալ կառույցի պաշտոնական կայքը՝ նշելով, որ մարզչի հետ պայմանգիրն ավարտվել է սեպտեմբերի 11-ին:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է ընդունել չերկարաձգել պայմանագիրը մասնագետի հետ։ Աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալուց հետո Բենտուի թիմը նաև անհաջող մեկնարկել Եվրո-2016-ի ընտրական փուլում`սեփական հարկի տակ պարտվելով Ալբանիային:
Առայժմ հայտնի չէ, թե ում ղեկավարությամբ է գործելու Պորտուգալիայի հավաքականը։ Նշենք նաև, որ այսօր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն դիտակում է այս պաշտոնում երկու հավակնորդների՝ Ֆերնանդու Սանտուշի և Վիկտոր Պերեյրայի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված է միևնույն ընտրական խմբում:
‘