‘
G խումբ, հունիսի 26, ժամը՝ 20:00, Բրազիլիա, «Բրազիլիայի ազգային մարզադաշտи»,
Գլխավոր մրցավար՝ Նաբաֆ Շուքրալա (Բախրեյն)
Բրազիլիայի մայրաքաղաքը կընդունի երկու հետնապահներին՝ Պորտուգալիային և Գանային: Այս հավաքականները երկու խաղերի արդյունքում հավաքել են մեկական միավոր: Ի դեպ, ԱՄՆ-ի հետ խաղում պորտուգալացիները վերջին րոպեներին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը և խաղաղ ելք կնքել՝ պահպանելով հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը:
Աֆրիկացիներն էլ հաջողությամբ կարողացան դիմակայել Յոհաիմ Լյովի գերմանական մեքենային հարձակմանը և հանդիպումն ավարտեցին 2:2 հաշվով: Պետք է խոստովանել, որ թեև հավաքած մեկ միավորի, Բենտուի հավաքականը մտովի կարող է հրաժեշտ տալ մունդիալին: Ամբողջ հարցը գնդակների տարբերության մեջ է, որը հաշվի կառնվի տեղերի դասավորվածության դեպքում: Իսկ այստեղ լրիվ տապալում է՝ – 2-6, իսկ պատճառը Գերմանիայի հետ խաղի տխուր արդյունքն է:
Պորտուգալիայի և Գանայի հավաքականների միակ մրցակիցը ԱՄՆ-ի հավաքականն է: Կարող եք չկասկածել, որ անզիջում Գանայի ընտրանին կենաց ու մահու պայքար կմղի, թեև նրա կազմում այսоր չենք տեսնի առաջատարներից մեկին՝ Սալի Մունտարին, ով որակազրկվել է:
‘