‘Պորտուգալիա- Հայաստան խաղին կարող է ներկա գտնվել առավելագույնը 21.042 հանդիսական’

1164

Նոյեմբերի 14-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա- Հայաստան խաղին կարող է ներկա գտնվել առավելագույնը 21.042 հանդիսական: Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 

Կապված մարզադաշտերի ժամակավոր տրիբունաների սահմանման վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի 2011թ. դեկտեմբերի 22-ի որոշման հետ, «Ալգարվե» մարզադաշտի Հարվային և Հյուսիսային տրիբունաների վերին հատվածների որոշ հատվածներ փակ կլինեն: Սովորական պայմաններում,  «Ալգարվե» մարզադաշտը տեղավորում է 30.002 հանդիսական:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված է 480 տոմս:

Նախորդ հոդվածը‘ Ռումենիգե. ««Բորուսիան» մեծ ներուժ ունի»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը չի մասնակցի ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի քվեարկությանը ‘