‘Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ «Ալգարվե» մարզադաշտը լեցուն կլինի երկրպագուներով’

1114

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք առաջիկա խաղում չի կարողանա բողոքել աջակցության պակասից։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Ֆարու և Լուլե քաղաքների սահմանում գտնվող «Ալգարվե» մարզադաշտում։

«Record» պարբերականի տեղեկության համաձայն վաճառքում մնացել է ընդամենը 5000 տոմս։ Ընդհանուր առմամբ, «Ալգարվե» մարզադաշտը տեղավորում է 30 305 հանդիսական, սակայն անվտանգության ապահովման պահանջներից ելնելով՝ տրբունաների եզրային հատվածների տոմսերը չեն վաճառվի։

«Ալգարվե» մազրադաշտում հանդիսականների ռեկորդը գրանցվել է 2013 թվականի օգոստոսի 14-ին, երբ Պորտուգալիա — Հոլանդիա խաղին ներկա է եղել 29 021 մարդ։

Նախորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Սա երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» ակցիա. Ոստիկանները փակել են կառավարության շենքի մուտքը. Ֆոտոշարք ‘