‘
Նոյեմբերի 14-ին Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը՝ Անաստասիոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Դամիանոս Էֆտիամիդիսը և Պոլիխրոնիս Կոստարասը: Չորրորդ պաշտոնյան է Խրիստոս Ակրիվոսը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Իլիաս Սպաթասը և Ստավրոս Տրիցոնիսը:
‘