«Պորտուի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռոմա»

41

Պորտուգալական «Պորտուի» 29-ամյա կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան առաջիկա օրերին կտեղափոխվի իտալական «Ռոմա», հաղորդում է Sky Sport Italia-ն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Իտալիայի մայրաքաղաք կժամանի մինչեւ հունվարի 14-ը, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը, որը հունվարի 16-ին է։

Կես տարվա վարձակալության համար «Ռոման» կվճարի 1 միլիոն եվրո, իսկ ամռանը հնարավորություն կունենա 13,5 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիվեյրան մասնակցել է 24 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Օլիվեյրան Պորտուգալիայի հավաքականի խաղացող է 2018 թվականից։

Նախորդ հոդվածը«Պուտինի վերջնագրի» շուրջ բանակցությունները տեղափոխվում են ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըԶինվոր է զոհվել