‘«Պորտուի» նախագահ. Կասիլյասի տրանսֆերն իսկական ձախողում էր մեզ համար’

1108

Պորտուի նախագահ Պինտու դա Կոշտան սուր քննադատության է ենթարկել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Նա կարծում է, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը չի արդարացնում իր վրա դրված հույսերը, և շատ է ափսոսում, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստին։

-Կասիլյասի տրանսֆերը մեզ համար կատարյալ ձախողում եղավ։ Իկերը չարդարացրեց մեր ոչ մի ակնկալիք։ Ընդհակառակը, նրա պատճառով մենք պարտվեցինք Պորտուգալիայի առաջնության շատ խաղերում և վաղ դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից,-ասել է Կոշտան «El Confidencial»-ի մեջբերմամբ։

Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրի արդյունքներով «Պորտուն» 3-րդ հորիզոնականում է։ Կասիլյասը մասնակցել է բոլոր հանդիպումներին ու 23 գոլ է բաց թողել։

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում հաղթողներ չեղան’
Հաջորդ հոդվածը‘Յորք. «Ֆերգյուսոնը վան Գալի խաղացողների մեծ մասին կվտարեր»’