‘
Պուերտո-Ռիկոյի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում քվեարկել է նահանգի կարգավիճակով ԱՄՆ կազմում ընդգրկվելու օգտին, հաղորդել է Associated Press գործակալությունը:
Գրեթե կես միլիոն ընտրողներ քվեարկել են հօգուտ ԱՄՆ կազմում ընդգրվելու, 7,6 հազարը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ ազատ դաշինքի /անկախության օգտին, 6,7 հազարը ցանկություն է հայտնել պահպանել ներկայիս իրավիճակը:
Այժմ Պուերտո-Ռիկոն ԱՄՆ-ից կախյալ վիճակում գտնվող տարածք է: Նրա վրա է տարածվում ամերիկյան կոնգրեսի իշխանությունը, բայց նա նահանգի կարգավիճակ չունի: Հենց կոնգրեսն էլ վճռական ձայնի իրավունք ունի Պուերտո-Ռիկոյի կարգավիճակը որոշելու հարցում:
Հանրաքվեի մասնակցությունը կազմել է ընդամենը 23%, և նման ցածր ցուցանիշն էլ դարձել է փաստարկներից մեկը նրա արդյունքների օրինակարգության դեմ:
Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն խոստացել է հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի նահանգի կարգավիճակ ձեռք բերելու հարցով: Նրա նախընտրական խոստումներից մեկը եղել է ծանր տնտեսական իրավիճակի շտկումը, որի պատճառով շատերը մեկնում են մայրցամաք:
Պուերտո-Ռիկոյի կարգավիճակի վերաբերյալ վերջին հանրաքվեն տեղի էր ունեցել 2012 թ.: Այդ ժամանակ նույնպես մասնակցությունը ցածր էր եղել, սակայն ԱՄՆ կազմ մտնելու օգտին քվեարկել էր ճնշող մեծամասնությունը:
Փոխանցում է Interfax-ը:
‘