‘
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլին AS թերթը պարգևատրվել է կարիերայում ունեցած հաջողությունների համար: Կարիերան ավարտած Պույոլն ավագն էր այն «Բարսելոնայի», որը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն թիմերից մեկը:
2010-ին պաշտպանի վստահ խաղն իսպանացիներին օգնեց դառնալ աշխարհի չեմպիոն: ԱԱ-2010-ի կիսաեզրափակիչում նա հաղթական գոլի հեղինակ էր դարձել գերմանացիների դեմ խաղում:
«Մի քանի անգամ դիտել եմ այդ դրվագը և չեմ հոգնում դա անելուց: Իհարկե, կարոտում եմ խաղադաշտում անցկացրած տարիները: Հիմա սովորում եմ և ցանկանում ֆուտբոլը ճանաչել այլ տեսանկյուններից»,- Պույոլի խոսքը մեջբերում է AS-ը:
‘