‘Պույոլ. Նեյմարը պետք է բացատրի, թե ինչ է ուզում’

2933

‘

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը հարցազրույց է տվել, որտեղ կիսվել է «կապտանռնագույնների» կազմում կատարվող իրավիճակի մասին իր կարծիքով:

«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու Նեյմարի հետ: Նա պետք է բացատրի, թե ինչ է ուզում: Ես չեմ կարող կառավարել նրան կամ խոսել նրա փոխարեն: 

Նեյմարը պետք է որոշում կայացնի: Ես պատասխանատու չեմ ակումբի համար, այդ իսկ պատճառով չգիտեմ, թե «Բարսելոնան» ինչ է անելու: 

Վստահ չեմ, որ Նեյմարը երազում է հեռանալու մասին, սակայն ֆուտբոլիստի համար դժվար է կարիերան անցկացնել մեկ ակումբում: Ֆուտբոլը փոխվում է, չնայած կան Մեսսիի, Բուսկետսի և Ինիեստայի պես ֆուտբոլիստներ: 

Նախորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» համար շատ դժվար դասավորվեց: Իսպանիայի Գավաթում հաղթանակ տանելը չես համեմատի Չեմպիոնների լիգայում կամ ներքին առաջնությունում չեմպիոն դառնալու հետ:

Միշտ էլ հաճելի է գավաթներ նվաճել: Ակումբն այս տարի նույնպես ցանկանում է տիտղոսներ նվաճել: «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորման տարիներին շատ է հաղթել: 

Հիմա ակումբն այլ մասնագետ է գլխավորել, սակայն թիմի նպատակները չեն փոխվել: Փիլիսոփայությունը նույնն է: Վալվերդեի ակումբները միշտ էլ լավ ելույթներ են ունեցել: Տեսնենք, թե ինչ կլինի «Բարսելոնայում»: Նա լավ կազմ ունի և ես վստահ եմ, որ նրանք կպայքարեն յուրաքանչյուր մրցաշարում»,- Պույոլի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Կարեն Խաչանովը դուրս է մնացել Համբուրգի մրցաշարի հետագա պայքարից’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն դեմ կգնա ֆինանսական ֆեյր-փլեյին և հաջորդ շաբաթ կիրականացնի Նեյմարի տրանսֆերը’