‘
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը պաշտպանել է Ժերար Պիկեին՝ կապված Անտուան Գրիզմանի «Ատլետիկոյում» մնալու որոշման հետ։ Պիկեին մեղադրել են «Բարսելոնային» մերժելու ֆրանսիացու որոշման մեջ, քանի որ Պիկեն վավերագրական ֆիլմ է նկարահանել, որի ընթացքում ֆուտբոլիստները շփվել են իրար հետ։
— Ի վերջո Պիկեն պատասխանատվություն չի կրում Գրիզմանի որոշման համար։ Նա փաստավավերագրական ֆիլմ է նկարել որպես պրոդյուսեր, և դրանում ոչ մի վատ բան չկա։ Շատերը կարող են մտածել, որ Պիկեն ազդեցություն է ունեցել այդ որոշման վրա, բայց դա այդպես չէ։ Գրիզմանն ինքն է որոշել, և դա շատ կարևոր էր, որպեսզի կողմնակի անձանց թույլ տար ազդելու այդ որոշման վրա,- Պույոլին է մեջբերում Mundo Deportivo-ն։
‘