ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշի կոչերը հումանիտար օգնությունն անվտանգ տեղ հասցնելու նպատակով «մարդասիրական զինադադարի» մասին՝ տարակուսանք են հարուցում, հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Նա այդ առաջարկը վտանգավոր է համարում։
Ըստ Պուշիլինի՝ ԴԺՀ-ում աշխատող ՄԱԿ-ի գործակալության բոլոր գրասենյակները տեղեկացված են «ուկրաինական զինված կազմավորումների կողմից գնդակոծության հետևանքով ԴԺՀ-ի ամենատուժած շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու մշակված մեխանիզմների մասին», նշել է Պուշիլինը։
Փոխանցում է tass.ru-ն։