Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը լրագրողներին հայտարարել է, թե ԴԺՀ գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներին և Մարոկկոյի մեկ քաղաքացուն ներելու հիմքեր չի տեսնում։
«Նրանք Ուկրաինա են եկել այստեղ փողի դիմաց սպանելու նաև քաղաքացիական բնակչությանը։ Ուստի ես առայժմ հիմքեր չեմ տեսնում խոսելու ինչ-որ մեղմացման, դատավճիռը փոխելու մասին։ Ես կարծում եմ, որ դատարանը միանգամայն արդարացի վճիռ է կայացրել երեքի նկատմամբ էլ»,- հայտարարել է Պուշիլինը։
Երեքն էլ ԴԺՀ-ում վարձկաններ են ճանաչվել։ Նրանք մասնակի ընդունել են իրենց մեղքը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում։
Իր քաղաքացիների նկատմամբ մահապատժի դատավճռի առթիվ վրդովմունք է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ ՄԱԿ-ը կոչ է արել դատապարտյալներին համարել ռազմագերի։
Փոխանցում է euronews-ը։