Մի քանի բարեկամ երկրներ արդեն համաձայնություն են տվել մասնակցելու ուկրաինացի նացիոնալիստների հանցագործությունների գործերով տրիբունալին, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Խնդիրն այն է, որ միջազգային տրիբունալը լինի առավելագույնս փորձառու, առավելագույնս թափանցիկ, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա դրա նկատմամբ։ Եվ ոչ ոք կասկած չունենա միջազգային տրիբունալի կայացրած վճիռների հարցում։ Ուստի մենք կհրավիրենք բոլորին, բացարձակապես բոլորին, այդ թվում՝ արևմտյան երկրների ներկայացուցիչներին։ Իսկ կմասնակցեն նրանք, թե ոչ՝ իրենք են որոշելու։
Իհարկե, մի քանի բարեկամ երկրներ արդեն նախապես տվել են իրենց համաձայնությունը։ Առայժմ չեմ հրապարակի այդ երկրների ցուցակը, բայց, ըստ իս, դրանցից մի քանիսն առանց դրա էլ ակնհայտ են»,- ասել է Պուշիլինը։
Փոխանցում է ria.ru-ն։