‘Պուշիլին.Հակամարտության ավարտը կախված է Եվրոպայի և ԱՄՆ գործողություններից’

1010

Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի բանակցություններում  Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը երկուշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում  հակամարտության ավարտը մեծապես կախված է Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողություններից:

«Թե երբ կավարտվի հակամարտությունը՝ կախված է ոչ այնքան Կիևից և ԴԺՀ-ից, որքան նրանից, թե ինչքանով ագրեսիվ կլինեն ԱՄՆ գործողությունները: Շատ բան կախված է նաև նրանից, թե արդյո՞ք Եվրոպան կկարողանա ստիպել Կիևին՝ կատարելու Մինսկի պայմանագրերը: Եթե ոչ, ապա, իմ կարծիքով՝ մեծ պատերազմ կլինի»,- նշել է Պուշիլինը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դանիայի թագուհի. Ներգաղթյալները պետք է հարգեն մեր արժեքները’
Հաջորդ հոդվածը‘Պուշկով. ԱՄՆ նոր նախագահը պետք է հրաժարվի ՌԴ մեկուսացման քաղաքականությունից’