Պուշկովը հեգնել է Հարիսի հայտարարությունը․ «Նրա ամենահստակ ելույթն էր»

218

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը հեգնանքով է մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հայտարարությունը իր գենդերային պատկանելության վերաբերյալ։

Ավելի վաղ Հարիսը Սպիտակ տանը  հանդիպման ընթացքում՝ նվիրված աբորտների թեմային, հայտարարել է, որ ինքը կին է, և իր դերանունը իգական «նա»-ն է։

«Քամալա Հարիսը տեղեկացրել է, որ իր դերանունը իգական «նա»-ն է, և որ ինքը կին է։ Որ հանկարծ նրան չնույնացնեն վերջին 20 տարիներին ԱՄՆ-ում բազմացած անթիվ գենդերներից մեկի հետ՝ սկսած, այսպես կոչված՝ «քվիր»-ներից (մարդ, որի սեռական կամ գենդերային ինքնությունը տարբերվում է մեծամասնությունից ) մինչև միանգամային հեքիաթային արարածներ։ Ամենահստակ հայտարարությունը նրա  փոխնախագահության ողջ ընթացքում»,- Telegram-ալիքում գրել է Պուշկովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի առաջնությունը շոգ եղանակի պատճառով հնարավոր է հետաձգվի
Հաջորդ հոդվածըԿանանց Եվրո-2022. Գերմանիան դուրս եկավ եզրափակիչ