Չարժի Կոնգրեսի ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու հարցում փոփոխություններ ակնկալել ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, թեպետ այդ աջակցությունը կարող է խմբագրվել ծավալների և հաճախակիության առումներով, կարծում է ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կկայանա Կոնգրեսի երկու պալատներում ընտրությունների հիմնական փուլի քվեարկությունը, որի ընթացքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և 100 սենատորներից 35-ը։ Նյու Յորքի նահանգում կընտրեն նաև նահանգապետի։
«Եթե անգամ ընտրություններում հաղթեն հանրապետականները, չարժե հեղափոխություն ակնկալել արտաքին քաղաքականության մեջ։ Ուկրաինային աջակցելու ուղեգիծը կշարունակվի, բայց կարող է խմբագրվել ծավալների և հաճախակիության տեսակետից»,- իր Telegram-ալիքում գրել է Պուշկովը։
Փոխանցում է ria.ru-ն։