‘Պուտինը՝ աշխարհում Ռուսաստանի դերի մասին’

1122

Գերմանական Bild-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը գերտերության դեր չի ստանձնում. դա չափազանց թանկ է, և դրա անհրաժեշտությունը չկա:

Միևնույն ժամանակ՝ Պուտինը համաձայն չէ Բարաք Օբամայի հետ, որը Ռուսաստանն անվանել է տարածաշրջանային տերություն:

«Նա, ով ցանկանում է նսեմացնել Ռուսաստանի դերն աշխարհում, սխալ է թույլ տալիս»,-հավելել է Պուտինը: Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանն աշխարհի առաջատար տնտեսություններից մեկն է: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ-2015». Ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Հովսեփյանը և Սուրեն Բաղդասարյանը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան կինոստուդիայի նոր սեփականատեր է դարձել ամենահարուստ չինացին’