‘
Ստալինիզմն ու նացիզմը չի կարելի համեմատել միմյանց հետ, հինգշաբթի ուղիղ եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ այդ երկու հասկացությունները հավասարեցնելու համար Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել էր Կիևի իշխանություններին, որոնք օրենք են ընդունել «Ուկրաինայի ապակոմունիստականացման» վերաբերյալ:
«Նացիստներն ուղղակիորեն, բացահայտ և հրապարակավ իրենց քաղաքականության նպատակներից մեկն էին հայտարարում ամբողջ էթնոսների՝ հրեաների, գնչուների, սլավոնացիների ոչնչացումը: Ստալինյան ռեժիմն իր ողջ հրեշավորությամբ, իր բոլոր հալածանքներով, նույնիսկ աքսորներով, այնուամենայնիվ, մի ամբողջ ժողովրդի ոչնչացման նպատակ երբեք չի դրել իր առջև»,- պարզաբանել է պետության ղեկավարը՝ պատասխանելով պատմությունը խեղաթյուրելու մասին հարցին:
Ռուսաստանյան իշխանությունները բազմիցս մեղադրել են Արևմուտքին «պատմությունը վերաշարադրելու» փորձերի մեջ՝ մասնավորապես հայտարարելով, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի հարցում ՍՍՀՄ-ի վաստակը նվազեցնելը հավասարազոր է նացիզմն արդարացնելուն:
Մինչդեռ ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստալինիզի հանցագործություններն անվանեց XX դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ նացիզմի հանցագործությունների և հայերի ցեղասպանության հետ նույն շարքում: Փոխանցում է BBC-ն:
‘