‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփին խոստացել է, որ կփորձի համոզել աշխարհազորայիններին, որպեսզի թույլ տան ավստարալացի փորձագետներին այցելել Դոնեցկի մոտ «Բոինգի» աղետի վայր: Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման արդյունքում, ի թիվս 298 ուղևորների և անձնակազմի անդամների, զոհվել էր նաև 27 ավստրալացի:
Պուտինի և Բիշոփի զրույցը կայացել է «Ասիա-Եվրոպա» (ASEM) ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում: Ավստրալիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի նախագահի հետ զրույցն անվանել է «կառուցողական», ապա ավելացրել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել «առավելագույն աջակցություն» տրամադրել ավստրալացի փորձագետներին Մալայզիական ավիաուղիների MH17 ինքնաթիռի աղետի վայր այցելելու թույտվություն ստանալու հարցում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘