Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով հատուկ ուղերձ չի հղել Զելենսկուն

337

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր երկխոսության մասին Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու-Էմբալոյի միջոցով հատուկ ուղերձ չի փոխանցել։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Աֆրիկյան պետության մեր գործընկերը ցանկություն է հայտնել, ասել է, որ ինքը շփում կունենա և Պուտինի դիրքորոշումը կհասցնի ուկրաինական կողմին։ Ինչ-որ հատուկ ուղերձ տվյալ դեպքում  չկա, և խոսք չի եղել այդ մասին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նման ուղերձ եղել է։

Ավելի վաղ է Ումարու Սիսոկու-Էմբալոն տեղեկացրել էր, որ, իբր, եղել է նման ուղերձ ։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըՄՊՀ–ում ռազմական լրագրության դասընթաց է կազմակերպվում
Հաջորդ հոդվածըԼիտվա․ Սոբչակը, որպես Իսրայելի քաղաքացի, իրավունք ունի մուտք գործելու երկիր