‘Պուտինը ԴԽ-ին առաջարկել է փոխել Ուկրաինայում ԶՈւ օգտագործման որոշումը’

552

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով Վիեննա մեկնելուց առաջ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է հղել, որում առաջարկել է փոխել Դաշնային խորհրդի որոշումը՝ «ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում օգտագործելու» վերաբերյալ, հաղորդել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ դա արվել է « Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը կարգավորելու նպատակով, նաև  հաշվի առնելով այդ հարցով եռակողմ բանակցությունների մեկնարկը»:

Մարտ ամսին ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ՌԴ նախագահին թույլ է տվել Ուկրաինայի արևելքում մինչև հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորումը օգտագործել ռուսաստանյան զինված ուժերը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ2. Ս.Սարգսյան. Մեր թիմը 3 անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում’