‘Պուտինը դրական է գնահատել Ռոմնիի «հակառուսական դիրքորոշումը»’

741

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի այն խոսքերին, թե «Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին է»,- հայտնում է iLur.am-ը՝ հղում կատարելով \”Интерфакс\” լրատվական գործակալությանը:

«Ցանկացած իրավիճակ ունի իր դրական և բացասական կողմերը: Այն, որ պարոն Ռոմնին մեզ թշնամի է համարում, իհարկե, վատ է, բայց լավն այն է, որ նա պարզ ու անկեղծ ասել է այդ մասին, այսինքն՝ նա ուղիղ և շիտակ մարդ է: Եվ ընդհանրապես, ես շնորհակալ եմ, որ նա անդքան պարզ ու ազատ է ձևակերպել իր դիրքորոշումը»,- հայտարարել է Պուտինը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և փառաբանման փաստը մտահոգել է ԱՄՆ կոնգրեսականներին. ANCA’
Հաջորդ հոդվածը‘Հեռու չէ այն օրը, երբ ստիպված կլինենք ԱԳՆ-ն կցել Վերահսկիչ պալատին. Նիկոլ Փաշինյան’