‘Պուտինը Երևան կգա Գյումրիով. Մամուլ’

1182

Այսօր մամուլը ակտիվորեն անդրադառնում է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցին: Մասնավորապես թերթերը գրում են, որ Պուտին սկզբից ժամանելու է Գյումրի և այնտեղից նոր գա Երևան: Այս կապակցությամբ «Ժողովուրդը» գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս օրերին Շիրակի մարզպետարանում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում։ Ընդ որում, դրանք անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով և մասնակցում են մարզի ու Գյումրու բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզպետ, Գյումրու քաղաքապետ, ոստիկանության և ԱԱԾ պետեր և այլք։ Խորհրդակցությունների անցկացման առիթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ՀՀ կատարելիք այցն է։

Տեղեկություններ կան, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանում։ Երեկ «ժողովուրդ»–ը «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից փորձեց ճշտել Պուտինի՝ Գյումրիում վայրէջք կատարելու մասին լուրը, սակայն նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն՝ ասելով թե ինքն իրավունք չունի պատասխանել այդ հարցերին»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներից ևս մեկը կտեղափոխվի հոգեբուժարան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘էդվարդ Նալբանդյանը երեկ որոշել էր ծաղրել հայ ժողովրդին. Մամուլ’