‘Պուտինը եւ Նազարբաեւը քննարկել են Սարգսյանի եւ Ալիևի սպասվող հանդիպումը’

951

Օգոստոսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումը: Երկու նախագահները հույս են հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմանը:

Ինչպես փոխանցում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, Պուտինը եւ Նազարբաեւը քննարկել են նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները եւ Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների անցկացման հնարավոր համատեղ գործողությունները:

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. ««Արսենալը» գնել է 0զիլին և Սանչեսին: Հինգ տարի առաջ մենք նրանց կվաճառեինք»’
Հաջորդ հոդվածը‘Ջանլուիջի Բուֆոն. «Հուսով եմ, դել Պիեռոն իմ պաշտպանած դարպասը գոլ չի խփի» ‘