Մոսկվան տեսնում է, որ Կիևը պատրաստ չէ կատարելու պայմանավորվածությունները, թեև մարտի վերջին կայացած բանակցություններում կողմերը, ըստ էության, համաձայնության էին եկել, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկացած բանակցությունների արդյունքը կախված է կողմերի ցանկությունից՝ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք այսօր տեսնում ենք, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն»։
Պատասխանելով Թեհրանում լրագրողների հարցերին՝ Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել ուկրաինական հացահատիկը տեղափոխելու՝ պայմանով, որ Ռուսաստանից սննդամթերքի արտահանման սահմանափակումները չեղարկվեն։ Նա պատմել է «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարով գազի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին, եթե անգամ դա գործարկվի հենց հիմա, և «անհեթեթ» է անվանել ռուսաստանյան նավթի գները սահմանափակելու միտքը։
«Մենք հիմա տարբեր անհեթեթ մտքեր ենք լսում ռուսաստանյան նավթի ծավալը սահմանափակելու, ռուսաստանյան նավթի գինը սահմանափակելու վերաբերյալ։ Դա նույնն է, ինչ գազի հետ էր կատարվում։ ․․․Արդյունքը նույնը կլինի՝ գների աճ։ Նավթի գները երկինք կհասնեն»։
Փոխանցում է tass.ru-ն։