‘Պուտինը թույլատրել է Սոչիում ցույցեր անել անվտանգության մարմիններին տեղյակ պահելուց հետո’

715

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է մտցրել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության միջոցառումների անցկացմանը վերաբերող կարգադրության մեջ: Փոփոխությունները վերաբերում են Խաղերի ընթացքում հավաքների եւ ցույցերի ազատությանը:

Նոր կանոնների համաձայն, քաղաքում եւ մերձակա տարածքներում բողոքի ակցիաները թույլատրված կլինեն միայն տեղի իշխանությունների, ինչպես նաեւ` ՆԳՆ եւ անվտանգության ծառայությունների հետ համաձայնեցնելու դեպքում:  

Կարգադրության նախորդ տարբերակը, որը ստորագրվել էր 2013-ի օգոստոսին, նախատեսում էր, որ Օլիմպիական խաղերի հետ կապ չունեցող ցանկացած զանգվածային միջոցառում պետք է անցկացվի «այլ ժամանակահատվածում»:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Վաղարշապատում, կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից Հայաստանում առավելապես առանց տեղումների եղանակ կլինի’