‘Պուտինը կմասնակցի Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպմանը’

879

Ղազախստանի իշխանությունները մարտին սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Աստանայում, որտեղ տեղի է ունենալու Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը, հաղորդել է РИА Новости-ն:

Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Պուտինը հետախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը միջազգային աջակցության վերաբերյալ հարցերը:

«Հեռախոսազրույցի վերջում Պուտինը հաստատել է մարտին Աստանայում Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը»,- հաղորդել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Բիշքեկում ցուցարարները պահանջում են հանձնել նախկին նախագահ Բակիևի ընտանիքին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահը դեմոկրատիայի աջակցության հիմնադրամ է ստեղծել’