Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը կայանալու է այս տարվա նոյեմբերին Բալի կղզում, հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։
Ապրիլի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վիդոդոյից հրավեր է ստացել մասնակցելու G20-ին, որն այս տարի կայանալու է Բալիում։
Ուկրաինան «Մեծ քսանյակի» կազմում չէ, սակայն Եվրոպայում հայտարարել են, թե կհասնեն նրան, որ Ռուսաստանի փոխարեն Ուկրաինան մասնակցի գագաթնաժողովին։ Մինչդեռ ինդոնեզական կողմն արդեն հրավեր է ուղարկել Պուտինին և չի տեղեկացրել այն չեղարկելու մասին։
Փոխանցում է lenta.ru-ն։