Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում ելույթի ժամանակ շեշտել է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խնդիրները պետք է կարգավորվեն միջազգային-իրավական հիմքով, հարգանք դրսևորելով տարածքի պետությունների ինքնիշխանության նկատմամբ։
Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և արաբական երկրների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումը բխում է ընդհանուր շահերից և նպաստում է մոլորակում խաղաղության և կայունության հաստատմանը։
Արաբական պետությունների լիգայի երկօրյա գագաթնաժողովը, որը կազմակերպիչներն արդեն հասցրել են անվանել «միավորող», երեք տարվա դադարից հետո մեկնարկել է երեքշաբթի օրը Ալժիրում։
Բարձր մակարդակի միջարաբական վերջին հանդիպումը, որը սովորաբար անցկացվում է ամեն տարի, կայացել էր 2019 թ․ Թունիսում։ Այնուհետև կորոնավիրուսի համավարակը մի քանի տարի խանգարեց գագաթնաժողովի անցկացմանը։
Փոխանցում է ria.ru-ն։