‘
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես չի կարող հաստատել նախագահ Վլադիմիր Պուտինի`Երևան առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունը, այսօր Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը:
«Կարող եմ միայն մեկ բան ասել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ինչպես և ցանկացած դեսպանատուն, միշտ պատրաստվում է նախագահի երկիր այցին: Մեզ համար դա շատ կարևոր և մեծ իրադարձություն է»,- ընդգծել է Իվանովը:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում Պուտինի` Հայաստան այցի վերաբերյալ, նշվում են տարբեր ժամկետներ, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվում է:
‘