Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ՌՀՍԿՊ-ին

458

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս չի գալիս  Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրից (ՌՀՍԿՊ), այլ միայն կասեցնում է իր մասնակցությունը։

ՌՀՍԿՊ-ին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես կհաշվառվի ՆԱՏՕ-ի ընդհանուր հարվածային զինանոցը, նշել է Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի որոշ գործիչներ մտածում են միջուկային զենք փորձարկելու մասին, բայց այդ դեպքում Մոսկվան էլ դա կանի։

Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը երկկողմ պայմանագիր է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ միջուկային ռազմավարական սպառազինության ծավալների կրճատման մասին։ Պայմանագրով նախատեսվում էր կողմերից յուրաքանչյուրի կողմից կրճատել միջուկային լիցքերը՝ մինչև 1550 միավոր, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները, սուզանավերի բալիստիկ հրթիռները և ծանր ռմբարկուները՝ մինչև 700 միավոր։ Պայմանագիրը ստորագրել են նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Բարաք Օբաման, Պրահայում, 2010 թ․ ապրիլի 8-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Իրանում. «Ազատություն»
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ԻՊ-ի «հաշվապահին»