‘Պուտինը հայտարարել է, որ Փարիզում, այնուամենայնիվ, շփվել է Թրամփի հետ’

1760

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Փարիզում ինքը կարճատև շփում է ունեցել Թրամփի հետ:

«Ձեզ հաջողվե՞ց շփվել Թրամփի հետ»,- լրագրողները հարցրել են Պուտինին, երբ նա ճաշկերույթից հետո դուրս է եկել Ելիսեյան պալատից:

«Այո»,- կարճ պատասխանել է Պուտինը:

Մինչդեռ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկու նախագահները խոսակցելու հնարավորություն չեն ունեցել: Սկզբում նախատեսված է եղել, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդները ճաշկերույթի ժամանակ կնստեն կողք կողքի, սակայն վերջին պահին կազմակերպիչները փոխել էին տեղերը՝ Պուտինին նստեցնելով Եվրահանձնաժողովի նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի միջև:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ հայաստանյան դատարաններն անարդյունավետ են’
Հաջորդ հոդվածը‘«Լոռի-Փամբակ» թանգարանի տնօրենը չաշխատողների էր ձեւակերպել. Քրգործ’