‘Պուտինը հանդիպել է Յանուկովիչի հետ’

1065

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում աշխատանքային հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններին առնչվող հարցեր: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղում անելով՝ հայտնում է Интерфакс-ը: Վիկտոր Յանուկովիչի մամուլի ծառայություն նույնպես հաղորդել է հանդիպման մասին, հայտնելով, որ երկու երկրների նախագահները քննարկել են  տնտեսության տարբեր բնագավառներին, առևտրա-տնտեսական համագործակցությանը և ռազմավարական գործընկերության ապագա համաձայնագրին վերաբերող հարցեր:

 

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները նույնպես ցույցի են դուրս եկել. ժանգոտած պատնեշների ներսում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական դատախազությունը կհարցաքննի ընդդիմության առաջնորդներին’