Պուտինը հանձնարարել է հանրահռչակել ռուսական պատմության և բանահյուսության հերոսներին

369

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում ռուսաստանյան պատմության և բանահյուսության այն հերոսների հանրահռչակումը, որոնք համապատասխանում են ավանդական արժեքներին։

«ՌԴ կառավարությանը՝ միջոցներ ձեռք առնել՝ ուղղված ռուսաստանյան պատմության և բանահյուսության՝ ավանդական արժեքներին համապատասխանող հերոսների հանրահռչակմանը, ներառյալ  այդ հերոսների պատկերների օգտագործումը կիրառական, տպագիր, հուշանվերների և այլ տիրաժավորված արտադրանքի ու ժողովրդական սպառման ապրանքների արտադրության ընթացքում»,- ասվում է պետության ղեկավարի հանձնարարության մեջ։

Փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըNHL. Օվեչկինի հերթական գոլն ու նվաճումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊուտինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ ամենամյա մեծ մամուլի ասուլիս չի տա