‘Պուտինը հանձնարարել է Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի շուրջ բանակցություններ սկսել ‘

642

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության առաջարկով հանձնարարել է հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծել Ղազախստանի հետ:

Ըստ РИА-Новости-ի, ղազախական կողմի հետ պայմանագրի նախապատրաստումը հանձնարարվել է ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին:

Դեռ հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Իրինա Կովալչուկը հայտնել էր, որ Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Նման համակարգ այժմ գործում է միայն Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ: ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ համագործակցություն սկսել նաև Հայաստանի, հետ: Ընդ որում, աղբյուրը նշում է, որ Հայաստանի հետ ընդհանուր ՀՕպ համակարգը ոչ թե «միասնականի», այլ «միավորյալի» կարգավիճակ է ունենալու, քանի որ, ինչպես նշվում է, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի:

Ղրղզստանի և Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ համանման ծրագրի իրականացումը ձգձգվում է Թաշքենտի հետ բանակցային որոշ դժվարությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Յուվեն նորից «քիլլեր» է փնտրում ‘
Հաջորդ հոդվածը‘Լիտվայում դատապարտել են խորհրդային «ԿԳԲ»-ի 89-ամյա նախկին աշխատակցին ‘