‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը New York Times-ում հանդես է եկել հոդվածով, որում, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է. «Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կհանգեցնի ավելի մեծ զոհերի և հակամարտության սրման, որը կարող է տարածվել Սիրիայի սահմաններից դուրս»:
Պուտինը նշել է, որ Սիրիայում թունավոր գազերի կիրառումը կասկածներ չի հարուցում, բայց կան հիմքեր՝ ենթադրելու, որ դրանք կիրառել են սիրիական ապստամբները՝ արևմտյան երկրների ներխուժումը Սիրիա սադրելու նպատակով:
Իր հոդվածում Պուտինը նաև ողջունել է ԱՄՆ-ի նախագահի պատրաստկամությունը՝ գտնելու սիրիական ճգնաժամի լուծման խաղաղ միջոցներ: Պուտինը, մասնավորապես, նշել է. «Ես ողջունում եմ նախագահի պատրաստակամությունը՝ շարունակելու Սիրիայի հարցով երկխոսությունը Ռուսաստանի հետ: Մենք պետք է գործենք համաձայնեցված, որպեսզի մնա հույսը… և մեր քննարկումները տեղափոխենք բանակցությունների հուն», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘