‘Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը նշելու վերաբերյալ’

1028

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել  «Ա. Սոլժենիցինի 100-ամյա հոբելյանը նշելու մասին»: Այդ մասին տեղեկացնում է պետության ղեկավարի կայքը:

Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է ՝ «նկատի ունենալով Ա. Սոլժենիցինի ստեղծագործության մեծ նշանակությունը հայրենական մշակույթի համար և 2018 թ. նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ»:

ՌԴ կառավարությանը, մասնավորապես, հանձնարարվում է ստեղծել կազմկոմիտե՝ տոնակատարությունը նախապատրաստելու և անցկացնելու համար, հաստատել նրա կազմը, իսկ ՌԴ սուբյեկտների գործադիր մարմիններին առաջարկվում է մասնակցել գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ԱՄՆ լավ հարաբերություններով’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա-Չիլի. Մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչը’