Ռուսաստանը ճանաչում է Զապորոժյան և Խերսոնի մարզերի անկախությունը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք ուրբաթ օրը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ նախագահն այդ որոշումը կայացրել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության կամարտահայտությունը հանրաքվեների ընթացքում։
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է ընթացիկ տարվա փետրվարին։
Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուրբաթ օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 15։00, Պուտինը Կրեմլում կստորագրի ՌԴ կազմում չորս նոր տարածքներ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժյան մարզերն ընդգրկելու մասին պայմանագրերը։
Փոխանցում է tass.ru-ն։