Պուտինը մեկնաբանել է ՀԿՌՀ-ի մատակարարումը և սպառնացել

525

Ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌԿ) մատակարարումը Ուկրաինայի`ն ոչինչ չի փոխում, քանի որ նա արդեն ուներ խորհրդային և ռուսաստանյան արտադրության նույնպիսի համակարգեր՝ «Գրադ», «Սմերչ», «Ուրագան», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա շեշտել է, որ «հեռահարությունը կախված է ոչ թե համակարգից, այլ օգտագործվող հրթիռներից», և սպառնացել է, որ եթե Ուկրաինան հեռահար հրթիռներ ստանա, ապա Ռուսաստանը հարվածներ կհասցնի «այն օբյեկտներին, որոնց առայժմ չի հարվածել»։

Պուտինը չի հստակեցրել, թե հատկապես ինչ օբյեկտների մասին է խոսքը, սակայն ավելի վաղ ռուսաստանյան իշխանությունները բազմիցս Ուկրաինային սպառնացել են հարված հասցնել «որոշումներ կայացնող կենտրոնին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿիևը նորից գնդակոծվել է
Հաջորդ հոդվածըՄեկնարկում է Ամերիկաների գագաթնաժողովը