Պուտինը նախազգուշացնում է չմիջամտել հակամարտությանը

491

Կիևը տեղեկացրել է, որ ռուսաստանյան զորքերը առաջ են գնում արևելքում,  այնտեղ մի քանի բնակավայրեր են գրավել և երկու մարտավարական գումարտակ են նետել Իզյում քաղաք։

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետություններին զգուշացրել է չփորձել միջամտել հակամարտությանը։

«Եթե ինչ-որ մեկը փորձի միջամտել կատարվող իրադարձություններին և մեզ համար անընդունելի ռազմավարական բնույթի սպառնալիքներ ստեղծել, ապա պետք է իմանա, որ մեր պատասխան հարվածները կայծակնային կլինեն»,- հայտարարել է նա։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿոնգրեսն ընդունել է օգնությունը մեծացնելու մասին օրինագիծը
Հաջորդ հոդվածըՄՔԴ դատախազը հայտարարել է, որ չի աշխատում Ռուսաստանի դեմ