‘Պուտինը ներկա չի գտնվի Ռուսաստան — Իսպանիա հանդիպմանը’

1972

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախագահը ներկա չի գտնվի հուլիսի 1-ին կայանալիք ԱԱ-ի 1/8 եզրփակի հանդիպմանը, որում կմրցեն Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականները:

«Պուտինի զբաղվածությունը նրան ցավոք թույլ չի տալիս ներկա լինել հանդիպմանը: Նա ի սկզբանե որոշել էր, որ ներկա կլինի ԱԱ-ի բացմանն ու փակմանը» . — ասել է Պեսկովը:

Նա նաև նշեց, որ Պուտինը չի պատրաստվում առանձին հանդիպել Իսպանիայի արքա Ֆիլիպ 6-ի հետ, որը ժամանելու է հանդիպումը դիտելու:

Նախորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ն երազում է Տոնի Կրոսի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը`Ռոնալդուի հետ մրցակցության մասին’