‘
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախագահը ներկա չի գտնվի հուլիսի 1-ին կայանալիք ԱԱ-ի 1/8 եզրփակի հանդիպմանը, որում կմրցեն Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականները:
«Պուտինի զբաղվածությունը նրան ցավոք թույլ չի տալիս ներկա լինել հանդիպմանը: Նա ի սկզբանե որոշել էր, որ ներկա կլինի ԱԱ-ի բացմանն ու փակմանը» . — ասել է Պեսկովը:
Նա նաև նշեց, որ Պուտինը չի պատրաստվում առանձին հանդիպել Իսպանիայի արքա Ֆիլիպ 6-ի հետ, որը ժամանելու է հանդիպումը դիտելու:
‘