Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ Զինված ուժերի, այլ զորքերի և մարմինների կողմից արտասահմանում հակաահաբեկչական ու այլ տիպի գործողությունների անցկացումն ապահովելու վերաբերյալ։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Օրենքը ՌԴ կառավարությանն իրավունք է ընձեռում տնտեսության բնագավառում հատուկ միջոցներ կիրառելու մասին որոշումներ կայացնելու։ Օրենքը նաև պետական պատվիրատուներին՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին, Ռոսգվարդիային, ՊԴԾ-ին, ԱԴԾ-ին թույլ է տալիս մեծացնել կամ կրճատել ապրանքների ու ծառայությունների ընդհանուր ծավալը` կնքված պայմանագրերի շրջանակներում։
Փոխանցում է tass.ru-ն։